top of page

Առաքելությունն ավարտված է. մանրամասներ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունից

Nov 20, 2022
1 min read


Ղազախստանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ առաքելությունը, իրավիճակը երկրում կայունացել է։ Այդ մասին հունվարի 13-ին Ալմաթիում խաղաղապահ առաքելության ավարտի արարողության ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Զասը զրուցել է գործողության մասնակիցների հետ և հայտարարել առաքելության փուլային ավարտի մասին, որն իրականացվել է Ղազախստանի իշխանությունների խնդրանքով։


«Այսօր ՀԱՊԿ խաղաղապահների, զինված ուժերի և Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հավաքական համակարգված գործողությունների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է»,- նշում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

 
 
1/3798
bottom of page