Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել քաղաքը
- Armen Sukiasyan

- 18 hours ago
- 1 min read

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։
«Ես դիմում եմ մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր հնարավորություն ունեն ժամանակավորապես լքել քաղաքը, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ, դա անել», - գրել է նա իր թելեգրամ ալիքում։
Կլիչկոն հայտնել է, որ Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը ջեռուցում չունի։
«Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000-ը, ներկայումս ջեռուցում չունի մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Քաղաքում նաև ջրամատակարարման ընդհատումներ կան», - գրել է նա։




















