Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:




















