«Այսօր ներխուժել են իմ աշխատավայր»․ Անի Սամսոնյան
- 11 hours ago
- 1 min read

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը:
Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում:
Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:
Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի:
Հետո ասում եք` ինչու են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»:




















