top of page

Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

  • 3 days ago
  • 1 min read

Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն: Այս մասին  Էստոնիայի ԱԳ  նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր դիրքորոշումը այս հարցում մշտապես նույնն է, կարծում ենք, որ խաղաղությունը, որը հաստատված է՝ հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի ակնհայտորեն: Վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը, շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, այն մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է, շարունակում ենք խոսել այս մասին նաև միջազգային գործընկերների հետ:

Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, և միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի և հոգատարության կարիք ունի: Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցումը, կամ երկկողմ առևտուրը, որը կա ու կարծում ենք, որ կզարգանա:

Մենք կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ Հայաստան-Ադրբեջան խաղդաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար: Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունների մանրամասները՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորում, Հայաստան-Թուրքիա կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, ԹՐԻՓՓ նախագիծ և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները»,- նշել է նա:

 
 
1/3473
bottom of page