top of page

Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով

Oct 24, 2024
1 min read

Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը:

1/3798
bottom of page