top of page

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կրկին փոխում են. հիմա ի՞նչ են նախատեսում

  • Feb 26
  • 1 min read

ՀՀ կառավարության այսօրվա օրակարգային հարցերից է «Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել երկրում բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման նոր ռազմավարական ուղղությունները։

Նախագիծը մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի համապատասխան դրույթների հիման վրա։ 

Միաժամանակ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշումը, որով հաստատվել էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախորդ հայեցակարգը։

Կառավարությունը փաստացի նախատեսում է ծրագրի իրականացումը շարունակել՝ արդեն թարմացված հայեցակարգային մոտեցումների հիման վրա։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
 
bottom of page