top of page

Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում. Արարատ Միրզոյանը՝ Իրանի կառավարությանը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • May 20, 2024
  • 1 min read

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ։

«Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում», - «X»-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

bottom of page