Էրդողանը խոսել է «հնարավորությունների պատուհանի» մասին և հիշել՝ ինչպես է օգնել Ալիևին պատերազմի ժամանակ
- Armen Sukiasyan

- Nov 9
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, խոսել է Հարավային Կովկասում «հնարավորությունների պատուհանի» մասին և հիշել, թե ինչպես է օգնել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ այժմ օկուպացված Արցախի տարածքում էթնիկ հայերի դեմ պատերազմում։
Էրդողանը նշել է, որ «ուրախությամբ է ընդունում խաղաղ գործընթացի շրջանակում կատարվող քայլերը» Հայաստանի և Ադրբեջանի միջև և բազմիցս գոհունակություն է հայտնել կողմերի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։
«30 տարուց ավելի անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորությունների պատուհան՝ կայուն խաղաղության և հանգստության համար»,- հաղորդում է Anadolu-ն։
«Խաղաղ գործընթացի ավարտը Ադրբեջանին՝ պատերազմի հաղթողին, շատ արագ կդարձնի նաև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ», — ասել է Էրդողանը։




















