Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- Armen Sukiasyan

- 5 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։
«Փորձեցինք տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել: Նա ամփոփեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի, և այլ բան չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը»:




















