top of page

«Իմ շարքային քաղաքացի հալով գտա զեղծարարներին, բայց իրավապահներն ինձ «վոն» արեցին». ակցիայի մասնակից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

«Շատ մեծ գումար եմ կորցրել՝ 26 միլիոն, նաև վարկ եմ վերցրել, 10 օրում շատ խելացի ձևով տարան այդ ամբողջ գումարը»,- այսօր Քննչական կոմիտեի դիմաց, զեղծարարություններից տուժած քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, ասաց նրանցից մեկը։ «Այս մասին ես ներկայացրել եմ օրինապահ մարմիններն, քրեական վարույթ է նախաձեռնվել, նույնիսկ գտել եմ այն մարդկանց, ովքեր Հայաստանում այդ գործով զբաղվում են, իսկ մեր հարգարժան օրինապահ մարմիններն ինձ շատ սիրուն ձևով «վոն» արեցին՝ ասելով, թե դուք գիտե՞ք դա ինչ է, մենք նրանց վրա ոչ մի բան չենք կարող անել, մենք այդ զորությունը չունենք։ Բայց ես, իմ հասարակ շարքային քաղաքացի հալով, ամեն ինչ գտել, տվել եմ իրենց, ասել եմ՝ էսա էս մարդը՝ բռնեք, իսկ իրենք նույնիսկ չեն բռնել»,- նշեց քաղաքացին։

 
 
bottom of page