«Ուկրաինայում խաղաղության բանակցությունները հանգել են մեկ լուծելի հարցի»․ Ուիթքոֆ
- Jan 22
- 1 min read

Ուկրաինայում խաղաղության բանակցությունները հանգել են մեկ առանցքային հարցի, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք արդեն քննարկել ենք դրա լուծման տարբեր տարբերակներ, ինչը նշանակում է, որ այն լուծելի է», - ասել է Ուիթքոֆը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է հասնել համաձայնության։




















