Եվ Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին․ Բագրատ Սրբազան
«Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունը՝ իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին է անում՝ ձգտում է փոխել մեր Հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքն ու կենսագրությունը՝ մոռանալով, որ ոգին հաղթել է «դուխին», Եռագույնը՝ սև ու սպիտակին»,- հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Չնայած սրան, պայքարը հասնելու է իր նպատակին․
«Եվ Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին, իսկ այս ամենի արդյունքում Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին»,- ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց՝ այս շարժումը հայկական օրակարգ, հստակ նպատակ ունենալու մասին է, կարգապահ ու պատասխանատու քաղաքացիներ ունենալու, դիմակայուն ու անվտանգ,կայուն ու հաստատուն պետություն ու խաղաղություն ունենալու մասին է։