top of page

Միրզոյանը կմեկնի Վրաստան

  • Jul 2, 2024
  • 1 min read

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»։


1/3746
bottom of page