Սա մեր պետությունը փրկելու միակ տարբերակն է. Թյուրքագետ
May 27, 2024
1 min read

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երկու մտքով կիսվեմ՝ որպես այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության գործողությունների մասնակից:
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հրաման է տվել ցուցադրական բռնություն կիրառելով բռնել ցույցերի մասնակիցներին: Սա ունի մեկ նպատակ` վախեցնել և ստիպել քաղաքացիներին այլևս դուրս չգալ:
Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ում այսօր տեսել եմ փողոցներում, որևէ կերպ չի վախենում բերման ենթարկվելուց:
Որպես քաղաքացի շարունակելու եմ իմ օրինական բողոքն ու պահանջը ներկայացնել:
Սա, ցավոք սրտի, մեր պետությունը փրկելու միակ տարբերակն է»:




















