Բանգլադեշի պաշտոնաթող վարչապետն ապաստան է խնդրել Բրիտանիայից
- Arevik Charchyan

- Aug 5, 2024
- 1 min read

Հրաժարականից հետո քրոջ հետ Հնդկաստան մեկնած Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, այս մասին հայտնում է Hindu-ն՝ հավելելով, որ նրա քույրը բրիտանական քաղաքացիություն ունի:
Հիշեցնենք՝ 76-ամյա վարչապետը հրաժարական էր տվել հակակառավարական ցույցերի ֆոնին: Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։




















