top of page

Հրդեհ Նոր Հաճնում․ եռահարկ շենքի բնակիչներին տարհանել են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 days ago
  • 1 min read

Հուլիսի 1-ին, ժամը 12:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Չարենցի փողոցում գտնվող եռահարկ շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), երրորդ հարկի բնակարանի առաստաղը (մոտ 5 քմ):Հրշեջ-փրկարարները տարհանել են բնակիչներին։

bottom of page