top of page

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները

  • Feb 24
  • 1 min read

Փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:

ԱԳՆ–ից NEWS.am—ին հայտնում են, որ հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդկով տեղի ունեցած շփումների: 

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները:

 
 
1/3753
bottom of page