top of page

«Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է». Ստեփան Դանիելյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • May 10, 2024
  • 1 min read

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։


Երեկ հիմնական գործն արվել է, մոբիլիզացիան կայացել է` կամ արտահայտությունն արվել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։


Բացատրեմ` ինչու։


Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործն ԱԺ ընդդիմությունը պետք է անի.


1. հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,


2. պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։


Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակն, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, պետք է հանդիպեն պատգամավորների հետ` հատ-առ-հատ, եւ տեղ հասցնեն իրենց` ընտրողների պատգամը։


Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան` ինչի են հավաքվում և ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»։

bottom of page