top of page

Սննդի ընդունման ժամանակը կարող է նույնքան կարևոր լինել, որքան ընդմիջման տևողությունը․ հետազոտություն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Սննդի ընդունման ժամանակը կարող է նույնքան կարևոր լինել նյութափոխանակության համար, որքան սննդի ընդունման ընդմիջման տևողությունը․ այս եզրակացությանը հանգել են Թայվանի ազգային համալսարանի հետազոտողները՝ ընդհատվող ուտելու ռանդոմ կլինիկական փորձարկումների տվյալները վերլուծելուց հետո։

Արդյունքները հրապարակվել են «BMJ Medicine» ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է սննդի ընդունման ժամանակի և սննդի ընդմիջվող ընդունման տևողության համադրությունն ազդում նյութափոխանակության առողջության վրա։

Վերլուծությունը ցույց է տվել, որ նույն տևողությամբ սննդի ընդունման դեպքում, վաղ՝ առավոտյան կամ կեսօրին, սնունդը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի, մարմնի քաշի և սրտանոթային առողջության ավելի լավ ցուցանիշների հետ, քան օրվա ընթացքում ուշ սնունդ ընդունելը։

Ընդհանուր առմամբ, ընդմիջվող ուտելն արդյունավետ է եղել սովորական սննդակարգի համեմատ և համեմատելի է եղել այլ սննդային ռազմավարությունների հետ ունեցած օգուտների առումով։ Շատ ուսումնասիրություններում մարդիկ ավելի հեշտ են համարել ժամանակային սահմանափակմամբ սննդի ռեժիմին հետևելը, քան կալորիաների անընդհատ հաշվարկը։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ընդհատվող սնվելու ռեժիմներն են նույն արդյունքները ցույց տվել։ Ամենաքիչ բարենպաստ ցուցանիշները նկատվել են նրանց մոտ, ովքեր ուշ են կերել և սննդի ընդունման երկար ընդմիջում են ունեցել։ Եվ հակառակը, վաղ սնունդը մշտապես կապված է եղել նյութափոխանակության պարամետրերի բարելավման հետ՝ անկախ սննդի ընդունման ընդհանուր տևողությունից։

Հեղինակներն այս ազդեցությունը վերագրում են ցիրկադային ռիթմերին. մարդու նյութափոխանակությունն ավելի լավ է հարմարվում սննդի մշակմանը օրվա առաջին կեսին։

 
 
1/3320
bottom of page