Վեհափառը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ. Տեր Եսայի
- Armen Sukiasyan

- 2 days ago
- 1 min read

Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական, կարևոր և լուսավոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել և նաև առաջնորդել սուրբ եկեղեցի՝ մասնակցելու սուրբ պատարագի, հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Այսօր ճրագալույց է, և շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի նախատոնական պատարագը, և պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ճրագալույցի պատարագի ավարտին մարդկանց կբաշխվի Քրիստոսին խորհրդանշող լույսը՝ հավատքով ու աղոտքով, որ Աստծու օրհնությունը պետք է թափանցի մեր երկիր ու մեր կյանք, մեր ընտանիք»:
Հարցին, թե արդյո՞ք երեկվա դեպքից հետո Վեհափառ Հայրապետը չի փակի դռները 10 եպիսկոպոսներին ներելու առաջ, Տեր Եսային պատասխանեց, որ չի կարող գնահատականներ կամ որակում տալ. «Ընթացքը ցույց կտա, Վեհափառ Հայրապետը ինքը կորոշի»:
Անդրադառնալով եպիսկոպոսների հետ վերադարձի ճանապարհին՝ Տեր Եսային նշեց, որ քրիստոնեությունն այն կրոնն է, որ միշտ տալիս է հնարավորություն ապաշխարհելու ու ետ դառնալու:
Եպիսկոպսներին ուղերձ հղելու մասին նշեց, որ ձեռնպահ կմնա սրբազաններին այն հղել, փոխարենը՝ երեկվա հայտարարության մասին նշեց. «Սա սահմանադրության խախտում է, հուսանք, որ իրավապահ մարմինները անդրադարձ կունենան»:




















