Սերժ Սարգսյանը կասկածներ ունի՝ Բաքվում հայտնվածների գործում կա Հայաստանի իշխանությունների միջամտությունը
- Armen Sukiasyan

- 10 hours ago
- 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթում հայտարարել է, որ կասկածներ ունի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում հայտնվելուն կարող էր նպաստել Հայաստանի իշխանությունների միջամտությունը։
«Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց Հայաստանի միջամտության»,– ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ Արցախի նախկին ղեկավարները այլընտրանք չունեին․
«Կամ պետք է փախչեին Հայաստան՝ վարկաբեկելով իրենց, կամ ընտրեին ինքնազոհության տարբերակը։ Նրանք ընտրեցին ինքնազոհությունը»։
Սարգսյանի խոսքով՝ հնարավոր էր նրանց ևս էվակուացնել օդային ճանապարհով, ինչպես նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին, սակայն որոշ հանգամանքներ դա թույլ չեն տվել։
«Կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց Հայաստանի միջամտության։ Այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվել Շահրամանյանը, և կարծում եմ՝ կգա ժամանակը, ինքն այդ մասին կխոսի»,– հավելել է ՀՀ երրորդ նախագահը։




















