top of page

«Խոսել խաղաղության մասին այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, նշանակում է լինել անգրագետ». Պարույր Հայրիկյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

«Այսօր շարունակվում են մեր նախնական սկսած աշխատանքները՝ փետրվարի 18-ին մեծ հանրահավաք կատարելու նախապատրաստման ճանապարհին: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում դժգոհություններ կան, որոնց հիմքում ընկած է մի բան՝ իրավախախտումներ: Մեր հիմնական շեշտադրումը իրավախախտումներն են՝ կյանքի բազմաթիվ ոլորտներում»,- Կառավարության դիմաց կազմակերված ակցիայի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը: Նա ընդգծել է, որ օրինակ իրենց պաստառներից մեկի վրա գրված է «ռազմագերիներ» և «խաղաղություն»-ը ջնջված է: «Այսինքն՝ այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, այդտեղ խոսել խաղաղության մասին, նշանակում է լավագույն դեպքում լինել անգրագետ: Եթե մենք իսկապես ձգտում ենք խաղաղության, ապա պետք է լինի բարի կամքի դրսևորում: Օրինակ, TRIPP -ում նշվում է փոխադարձությունը, պետք է նաև նշվի, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ճանապարհներ են բացում: Բայց եթե չկա բացված ճանապարհ, ավելին՝ ունես նոր փակված ճանապարհներ՝ Գորիս-Կապան ճանապարհը, նշանակում է դու զբաղված ես ինքնախաբեությամբ կամ քեզ դնում ես հիմարի տեղ»,- ընդգծել է Հայրիկյանը:

 
 
1/3290
bottom of page