top of page

Երբ Ցորենի գինը կարող է ցածր լինել Հայաստանի համար՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 10
  • 1 min read
ree

Հայաստանը ցորենի ինքնաբավության տեսանկյունից խոցելի է՝ նկատում է տնտեսագեսժտ Սուրեն Պարսյանը։ Տեղական ցորենով կարող ենք բնակչությանը կերակրել  ընդամենը 3 ամիս։ Մնացած ցորենը ներկրել ենք Ռոսաստանից՝ գրեթե 70 %-ը ։ Մոտ 10 % եկել է Ուկրաինայից ՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը։ Ըստ էության, տարածաշրջանի բոլոր երկրները ցորենը ներկրում են Ռուսաստանից։ Բնականաբար , Հայաստանի համար կարևոր է գտնել ցորենի ներկրման այլընտրանքային երկրներ՝ դրանով  նվազեցնելով կախվածությունը ռուսական ցորենից։ Ղազախական ցորենն էլ որակյալ է՝ ասում է Սուրեն Պարսյանը, բայց համաշխարհային բորսայում  ռուսականից թանկ է։ 

 

«Ադրբեջանի տարածքով, ապա Վրաստանով բերվող ղազախական ցորենի ճանապարհը  820-830 կմ։ Այսինքն, Փոթիի երկաթողային ճանապարհից 30%-ով երկար է ։ Հետևաբար ակնկալել, որ այն ավելի էժան կլինի, ավելի մատճելի՝ անհնար է։ Տրանսպորտային ծախսերը շատ են։ Ճանապարհածախսը շատ է նաև Ռուսաստանի համար։ 

 

Հացամթերքի էժանացում կարելի ակնկալել միան այն դեպքում, եթե ղազախական կողմը հատուկ Հայաստանի համար ցորենի գինը իջեցնի։ Կամ Բաքուն պետք է հրաժարվի տարանցման գումար գանձելուց, ինչն ավելի անհավանական է»։

1/3153
bottom of page