top of page

«Փաստ». «Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 13, 2025
  • 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխանական կուսակցության համար այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ միանգամայն հասկանալի պատճառով. համայնքի տարածքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսեց արագորեն կորցնել ժողովրդի աջակցության վերջին մնացորդները։ ՔՊ-ի վարկանիշն այնքան է անկում ապրել, որ դրա մասին սկսել են խոսել անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ։ Փաշինյանի թիմին շտապ անհրաժեշտ դարձավ ստեղծել հասարակական աջակցության պատրանք՝ Եկեղեցու դեմ հալածանքների հարցում, և ՔՊ-ի հաղթանակը Էջմիածնում և նրա շրջակայքում թույլ կտար այդ պատրանքը ձևավորել։

bottom of page