top of page

Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին,  «ՌԻԱ»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է հանդիսանում։

«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, այնտեղ, ցավոք, այլ ճանապարհ են ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես, ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով՝ չհաշված Վաշինգտոնում այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելը, որն ընթանում է այս օրերին։ Այս ամենը ծայրահեղ ափսոսանքից բացի՝ ոչինչի չի կարող առաջացնել»,- ընդգծել է Գալուզինը։

Նա շեշտել է՝  Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգության։

«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։

1/2102
bottom of page