top of page

Վթար․ մի շարք հասցեներում ջուր չի լինի

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 22, 2024
  • 1 min read

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հոկտեմբերի 22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 60-191, Առնո Բաբաջանյանի 50-167 շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 09:45-16:00-ն կդադարեցվի  ք.Կապան Դավիթ Բեկ փողոցի ջրամատակարարումը։

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Մայիսյան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1/3294
bottom of page