top of page

Այս օրերի ընթացքում մենք դրսևորել ենք բացառիկ համերաշխություն թե կուսակցությունների միջև, թե քաղաքական տարբեր հոսանքների միջև․ Գառնիկ Դանիելյան

May 12, 2024
1 min read

Այս օրերի ընթացքում մենք դրսևորել ենք բացառիկ համերաշխություն թե կուսակցությունների միջև, թե քաղաքական տարբեր հոսանքների միջև։

Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս օրերի ընթացքում շատ են ասում, որ բոլորը խառնվել են իրար, սա ի՞նչ շարժում է, հյուսիսի՞ց է, հարավի՞ց է, արևմուտքի՞ց է, արևելքի՞ց է: Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է:

Այս օրերի ընթացքում մենք դրսևորել ենք բացառիկ համերաշխություն թե կուսակցությունների միջև, թե քաղաքական տարբեր հոսանքների միջև»,-ասել է նա։

«Այսօր մեր առջև խնդիր է դրված լինել Արևմտյան Ադրբեջան թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը»,-ավելացրեց Դանիելյանը։

1/3798
bottom of page