«2023 թ-ի սեպտեմբերի 15-ին վարչապետի հրավիրած վերջին հանրահավաքին մասնակցել է 4․800 մարդ». Սուրեն Պետրոսյան
May 11, 2024
1 min read

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Լեգիտիմությունն ունի հստակ ցուցիչ և չափելի է
2023թ-ի սեպտեմբերի 15-ով, գործող վարչապետի հրավիրած վերջին հանրահավաքին (պետական ռեսուրսի ներգրավմամբ) մասնակցել է 4․800 մարդ։
2024թ-ի մայիսի 9-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման՝ հանրահավաքին մասնակցել է 31.700 մարդ։
Տվյալները՝ իշխանության վստահելի Դանիել Իոաննիսյանի ԻՔՄ-ից:
Հանրապետության հրապարակում համազգային պայքարին մասնակցել է ավելի քան 100.000 մարդ»:




















