top of page

ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներն այնպիսի մոլեռանդությամբ են գովում ու շնորհակալություն հայտնում ՄԻՊ-ին, տպավորություն է, թե անտեսում են նրա կատարած աշխատանքը մարու իրավունքների խախտումնրի վերաբերյալ, դրանք անգամ չեն քննարկվում․ գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից, ընդհակառակը, չէ որ ՄԻՊ-ը պաշտպանում է իշխանությունների կողմից տուժած անձանց իրավունքները, բայց այս դեպքում ՔՊ-ն խիստ հանդուրժող է։ Ինձ թվում է՝ նեղացնում են Անահիտ Մանասյանին։ Ռուբեն Ռուբինյանը վկայակոչում է մի զեկույց, որտեղ խոսքի ազատության առաջընթաց է գրանցված և եզրակացնում, «սրանով ամեն ինչ ասված է», չնայած վերջին 10 օրվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնի դեպքերի աճող թվին, ինչն այդ զեկույցում չի կարող ներառված լինել։Հավանաբար ամփոփիչ ելույթով հանդես կգա քպական Արթուր Հովհաննիյանը իր հանճարեղ «Freedom House չի որոշում մենք ժողովրդավար երկիր ենք, թե ոչ» թեզով։ Անհույս տգիտություն»։

Comments


1/2065
bottom of page