top of page

Պհուկետի ափերի մոտ խորտակվել է վտանգավոր նյութեր տեղափոխող կոնտեյներային նավ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Պհուկետի ափերի մոտ խորտակվել է 290 բեռնատար կոնտեյներ տեղափոխող կոնտեյներային նավ, որի հետևանքով բունկերային վառելիքը թափվել է` առաջացնելով մազութի հետք։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Պհուկետի նահանգային վարչակազմի տեղեկատվական կենտրոնին։

Հաղորդագրությունում նշվում է, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող 4339 տոննա տարողությամբ Sealloyd Arc նավը խորտակվել է Կոհ Կաև Նոյ կղզու մոտ։

290 բեռնատար կոնտեյներներից 14-ը պարունակում էին վտանգավոր նյութեր։ Դրանց մեծ մասը խորտակվել է նավի հետ միասին, մինչդեռ որոշ կոնտեյներներ դեռևս լողում են աղետի գոտում։

 
 
1/3317
bottom of page