«Եթե ՌԴ-ին կարելի է, ինչո՞ւ նույնը չի կարող անել ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան
- 8 hours ago
- 1 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե իրեն ստիպում են Դոնբասը ճանաչել որպես Ռուսաստանի անբաժան մաս, բայց ժողովուրդը իրեն դա երբեք չի ների։ Զելենսկին լավ գիտի, որ ինքը ստիպված է Դոնբասը փաստաթղթերով վերադարձնել Ռուսաստանին, բայց իր կաշվի փրկության համար մեղքը գցում է ժողովրդի վրա։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, մեզ համար շատ լավ նախադեպ է Դոնբասի օրինակով առաջիկա տարիներին հետ բերելու առնվազն Լեռնային Արցախը, Հյուսիսային Արցախը և Նախիջևանը։
Եթե Ռուսաստանին կարելի է գրավել Ուկրաինայի ճանաչված տարածքի մի մասը՝ որպես պատմական ռուսական հող, հաղթահարել Եվրոպայի ու Թուրքիայի դիմադրությունը, բանակցել, լեզու գտնել ԱՄՆ-ի հետ և ստիպել Ուկրաինային՝ հրաժարվելու իր ճանաչված տարածքի մի հսկա հատվածից, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել Հայաստանը 2035 թվականին Ադրբեջանի նկատմամբ»։




















