«Հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի»․ Լավրով
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության պահպանման պայմաններում. ընտրությունը պետք կատարի հայ ժողովուրդը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ին անդամակցության պահպանման հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշումներ, ինչպես ասել է պարոն Փաշինյանը, դա կանի համաձայն հայ ժողովրդի կամարտահայտության, դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է»,- հավելել է նա:




















