«Ալիևը հրաժարվում է ներում շնորհել հայ գերիներին»․ #France24
- 2 hours ago
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Լրագրողի հարցին, թե «արդյոք ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է, որ գուցե ներում շնորհի նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց և արդյոք ինքը կանի դա», Ալիևը նշել է, որ փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, այլ հարցերի շարքում, նա այս հարցը նույնպես բարձրացրել է, և ինքը արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, ու վերջ: «Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, նրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում: Տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք ենթարկվել են արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ է: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել նրանց։ Բացարձակապես նույնն է։ Նույնիսկ ավելի վատ»,- ասել է Ալիևը։




















