top of page

Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» G4 մակարդակի

Apr 17, 2025
1 min read

Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորության մակարդակը հասել է «շատ ուժեղի», հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին հղումով։Երկրի մագնիսական դաշտի տատանման մակարդակը ներկայումս բարձրացել է G4 նիշի, ինչը 5 նիշանոց սանդղակով նախավերջինն է և համարվում է «շատ ուժեղ»: G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»։

G4 մակարդակը ենթադրում է Երկրի վրա հաղորդակցության, ռադիոկապի, արբանյակային և ռադիոհաճախականությունների նավիգացիայի մի քանի ժամանոց խափանումներ: 

 
 
1/3798
bottom of page