Տիգրան Ավինյանը եւս արձակուրդ է մեկնում՝ 16 օրով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվանից արձակուրդ է գնում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Սույն թվականի օգոստոսի 1-ից 16-ը ներառյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կգտնվի արձակուրդում։
Ավինյանի բացակայության ընթացքում նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»,- նշել է նա: