top of page

«Մարդիկ ասում են՝ ով կառավարում է երկիրը, թող նա էլ ապահովի մեր անվտանգությունը»․ Նաիրի Հոխիկյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 12
  • 1 min read
ree

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի հայկական ծագման մասին երբ խոսում եմ, հազարավոր հայեր ոգևորված արձագանքում են, հարյուրավորները գրում են, թե իրենք պատրաստ են օգնել, որ այդ փաստը աշխարհով մեկ տարածվի, մարդիկ իմանան՝ Բաքուն ի սկզբանե եղել է Բակուրակերտ, և այն հայերն են կառուցել։


Բայց երբ ասում եմ՝ եկեք այնպես անենք, որ Երևանն էլ Բակուրակերտի ճակատագիրը չունենա ու չդառնա թուրքաբնակ Էրիվան, եկեք շարունակենք մեր բանակի առաջնագծի ուժեղացման աշխատանքները, կամ արձագանք չի լինում, կամ լավագույն դեպքում մարդիկ ասում են, թե ով կառավարում է երկիրը, թող նա էլ ապահովի մեր անվտանգությունը, թող նա էլ սարքի խրամատները։


Իրականում հայկական Բակուրակերտի մասին էլ 150 տարի առաջ այդպես էին մտածում հայ մարդիկ, ինչի հետևանքով թուրքերը տիրացան ու դարձրին Բաքու»։

1/3154
bottom of page