top of page

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով

Jul 17, 2024
1 min read

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իքսի իր էջում հայտնել է, որ միանում է գործընկերների՝ Ռոբերտա Մեցոլային ուղղված շնորհավորանքներին,  Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:

«Եվրախորհրդարանը կարևոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- գրել է Միրզոյանը:

1/3798
bottom of page