Բանգլադեշում ոստիկանությունը կրակել է ցուցարարների ուղղությամբ
Բանգլադեշում պետական պաշտոնների քվոտավորման համակարգի դեմ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կրակել է ցուցարարների ուղղությամբ, հայտնում է AFP-ն։ Կա տուժած։
Բողոքի ցույցերը Բանգլադեշում սկսվել են հուլիսի սկզբին, երբ մասնավոր և պետական բուհերի հարյուրավոր ուսանողներ հանրապետության տարբեր քաղաքներում դեմ են արտահայտվել 1971թ. անկախության պատերազմի մասնակիցների հարազատների համար աշխատանքի տեղավորման քվոտաներին՝ դրանք համարելով խտրական: Գրեթե 32 միլիոն երիտասարդներ չունեն աշխատանք կամ մասնագիտական կրթություն 170 միլիոն բնակչությամբ երկրում: Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում գործազրկության դեմ պայքարի համար: Ընդհանուր առմամբ 75 մարդ է զոհվել բողոքի ցույցերի ժամանակ։
Commentaires