top of page

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հրաշալի անձնային հարաբերություններ ունեմ. իմ դիրքորոշումը շատ հստակ իրեն փոխանցում եմ. Արարատ Միրզոյան

Jun 4, 2024
1 min read

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հրաշալի անձնային հարաբերություններ ունեմ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ դիրքորոշումն, ըստ անհրաժեշտության, շատ հստակ իրեն փոխանցում եմ», - նշեց նա։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը երեկ հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ 

«Հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել էր նա։

1/3798
bottom of page