top of page

Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքում գործող ռեստորաններից մեկի տանիքում

Aug 4, 2024
1 min read

Օգոստոսի 4-ին, ժամը 12:58-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքում գործող ռեստորաններից մեկի տանիքում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:


1/3798
bottom of page