top of page

«Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելու բանակի դերի վերականգնման գործում»․ Տիգրան Աբրահամյան

Jan 28
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առիթով առաջինը, ինչ գալիս է մտքիդ, այն մարդիկ են, ովքեր բավականին ծանր ու, առաջին հայացքից, անհաղթահարելի թվացող ժամանակներում բանակ հիմնադրեցին, դրա մասնիկը դարձան, կայացրեցին այն և բազում հպարտության առիթներ ստեղծեցին։


Այս օրը հերթական առիթն է հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու վերջին երեք տասնամյակներում հայրենիքի պաշտպանության բարձր առաքելությունն իրականացնելիս նահատակված մեր հերոսների հիշատակի առաջ։


Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելը բանակի երբեմնի դերի ու առաքելության վերականգնման գործում և սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցելու համար:


Փառք մեր նվիրյալներին։


Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»։


 
 
1/3798
bottom of page