Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ․ Մելոյան
- 2 hours ago
- 1 min read

Գոհար Մելոյանը գրում է․
«Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է։
Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը։
Մինչեւ հունիսի 17-ը՝ շուրջ 11 օր, Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը, անձամբ ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին եւ նիստից հետո էլ՝ իր նախաձեռնությամբ է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե։
Այս պայմաններուն Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքը կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ եւ բովանդակություն եւ որեւէ աղերս ՉՈՒՆԻ իրավունքի ու արդարադատության հետ:
Ազատությու՛ն ընկերներիս»։




















