«Կենդանին էլ է լավ ապրում, բայց վերջում մորթում են». Բագրատ Սրբազան
Աբովյանում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կրկին զգուշացրեց` մենք գտնվում ենք պատերազմի մեջ ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլ հատկապես հոգու և մտքի դաշտում։ Այդ պատերազմը նախ մեր մտքում ենք հաղթելու:Ինչպիսին եղավ մեր հոգու ու մտքի մեջ, այնպես էլ մեր գործունեության մեջ է լինելու։
«Նա (նկատի ունի Փաշինյանին) ուզում է ասել, որ մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Լավ ապրելու բանաձևը ո՞րն է։ Կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը։ Կենդանին էլ է լավ ապրում, բայց վերջում մորթում են։ Նա ուզում է ասել, որ, ժողովուրդ ջան, դուք կենդանի եք, դուք մարդկային ոչ մի որակ չունեք։ Սա է ասում, ուղղակի` այլ լեզվով»,- նշեց Սրբազանը։