top of page

Զգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read

Զգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում


«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով:


Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել Ձեր դրամական միջոցների հափշտակմանը։


Հորդորում ենք Ձեզ

• չանցնել կասկածելի հղումներով

• չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ


Հիշեք՝

- ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։

- ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am):


ՆԳՆ ոստիկանություն

 
 
bottom of page