top of page

Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից․ օգնության են հասել փրկարարները

Jul 17, 2024
1 min read

Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագը ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

1/3798
bottom of page