top of page

«ԱՄՆ-ն առաջիկայում կարող է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ».

  • Jan 6
  • 1 min read

Միացյալ Նահանգները մտադիր է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզու նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել առաջիկա ամիսներին, գրում է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին:

«Միացյալ Նահանգները կարող է փորձել օգտվել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորությունից առաջիկա ամիսներին՝ նոյեմբերին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից և հուլիսի 4-ին Ամերիկայի անկախության 250-ամյակից առաջ»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ կղզու վրա վերահսկողություն հաստատելու Թրամփի մեթոդները ռազմական չեն լինի։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունն ազգային անվտանգության համար։

 
 
1/3408
bottom of page