top of page

«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

«Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումներին «Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քննարկում էր խափանման միջոց կալանքը վերացնելու, փոփոխելու հարցը։

Հանրային մեղադրողը պնդեց, որ Նարեկ Սամսոնյանի մասով կալանքը 3 ամսով պետք է պահպանվի և 3 ամիս ժամկետով երկարացվի, քանի որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկածը, որ նա կկատարի հանցանք, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են «Իմնեմնիմի» փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն:

Վազգեն Սաղաթելյանի մասով մեղադրող կողմն ասաց՝ կիրկին պնդում է, որ 3 ամիս ժամկետով երկարացնեն կալանքը, քանի որ մեծ է հավանականությունը, որ շարունակելու է իր «հանցավոր վարքագիծը»։


 

Առանձնահատկությունը Վազգեն Սաղաթելյանի Նարեկ Սամսոնյանից այն է, որ կարող է դիմել փախուստի։ «Քանի որ հանդիսանում է ՌԴ քաղաքացի, հավանականությունը մեծ է, որ ազատության մեջ լինելով՝ կարող է դիմել փախուստի»,-ասաց նա։ 

Comments


1/1825
bottom of page