Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում
- Lida Nalbandyan
- Apr 28, 2024
- 1 min read

Սիլվեստր Ստալոնեն գրի է առնում իր հուշերը։ Գիրքը, որը կոչվում է «Աստիճաններ», ոգեշնչված է նրա հայտնի կերպարից՝ Ռոքիից, որը 1976 թվականի համանուն ֆիլմի դրվագներից մեկում վազում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի աստիճաններով, հայտնում է Page Six-ը։
Ասում են՝ գիրքն իր ձեւաչափով նման կլինի Ստալոնեի լավ ընկերոջ՝ Առնոլդ Շվարցենեգերի՝ «Օգտակար եղիր» գրքին: Ակնկալվում է, որ այն խանութներում կհայտնվի 2025 թվականին:
«Այս մեմուարներում ընթերցողը ոչ միայն կծանոթանա դերասանի կյանքի զավեշտալի հուշերին, այլեւ օգտակար խորհուրդներ կքաղի Հոլիվուդի մեծ աստղից, որոնք կոգեշնչեն ապագա սերունդներին եւ մեծ ազդեցություն կթողնեն նրանց վրա»,-կայքին ասել է աղբյուրը:
«Ֆիլադելֆիայի հայտնի 72 քայլերը, որոնք ներկայացված են «Ռոքի» ֆիլմում, դարձել են տոկունության եւ վճռականության խորհրդանիշ եւ ոգեշնչել են բազմաթիվ մարդկանց»: