top of page

Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • May 26, 2024
  • 1 min read

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։

Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։

Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի:

bottom of page